Երգիչ Անդրեի կնոջ սենսացիոն հայտարարությունը

Երգչուհի Անի Օհանյանը, երգիչ Անդրեի հետ ամուսնալուծության լուրերի ֆոնին, առաջին գրառումն է արել ենթադրյալ բաժանումից հետո: Նա ինստագրամյան էջում խոստովանել է, որ կարծում էր, թե կարող էր «փրկել ընտանիքը և փոխել նրան (հավանաբար նկատի ունի Անդրեին-Խմբ.) դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր»:
Ստորև ներկայացնում ենք ամբողջական գրառումը.«Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։
Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես ինչպես ես: Շուտով աշխարհը սկսեց փլուզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով.«Այսօր նա չար կլինի, թե բարի։ Նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից»: Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ:
Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի: Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի: «Կներես» բառը ելք չէ ։ Դա անընդհատ կրկնվում էր: Այսօր ես համարձակվում եմ խոսել: Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև՝ ցուցադրել «երջանկություն» այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում:
Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք ,մայրեր Դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար»։
Կարծիքներ