ՈՒԵՖԱ-ի անդրադարձը՝ Հայաստանում առաջին անգամ անցկացված կանանց ֆուտզալի բաց մրցաշարին

ՈՒԵՖԱ-ի անդրադարձը՝ Հայաստանում առաջին անգամ անցկացված կանանց ֆուտզալի բաց մրցաշարին

Հայաստանում առաջին անգամ անցկացված կանանց ֆուտզալի բաց մրցաշարն արժանացել է ՈՒԵՖԱ-ի ուշադրությանը՝ որպես կանանց ֆուտբոլի զարգացմանն ուղղված հաջող օրինակ:

Մանրամասները՝ ՈՒԵՖԱ-ի ներկայացրած տեսանյութում. այն կարող եք դիտել այստեղ:

Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարի 22-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում, կայացել է ՀՖՖ կողմից առաջին անգամ կազմակերպված կանանց ֆուտզալի բաց մրցաշարի երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները։

2-1 հաշվով հաղթելով «Լոկոմոտիվ աղջիկներ 2»-ին՝ մինչև 15 տարեկանների խմբում երրորդ տեղը զբաղեցրել է «Շիրակ ԱՖԴ» թիմը։ Մրցաշարի հաղթող է դարձե «Ուրարտու աղջիկներ-2» թիմը՝ եզրափակչում 3։0 հաշվով պարտության մատնելով «Երևան աղջիկներ-2»-ին։

Բարձրագույն խմբում երրորդ տեղը զբաղեցրել էր «Գյումրի աղջիկներ» թիմը, որը 5-4 հաշվով հաղթել էր «Վետերաններին», իսկ ահա եզրափակչում «Շիրակ-Հոմենմենը» 4-1 հաշվով հաղթել էր «Ալաշկերտ աղջիկներին» և դարձել կանանց ֆուտզալի բաց մրցաշարի առաջին հաղթողը։

armsport.am

Հետևեք մեզ նաև Տելեգրամում