Մաֆիայի` 7 տարի փախուստի մեջ գտնվող անդամը ձերբակալվել է` YouTube-ում անզգուշաբար ցուցադրելով դաջվածքները (լուսանկարներ)

Մաֆիայի` 7 տարի փախուստի մեջ գտնվող անդամը ձերբակալվել է` YouTube-ում անզգուշաբար ցուցադրելով դաջվածքները (լուսանկարներ)

Իտալական մաֆիայի անդամ Մարկ Ֆերեն Կլոդ Բիարը, որը փախուստի մեջ էր գտնվում ավելի քան 7 տարի, հայտնաբերվել և ձերբակալվել է YouTube-ում խոհարարական տեսանյութեր հրապարակելուց հետո, գրում է Mirror-ը։

Ինչպես նշում է պարբերականը, Դոմինիկյան Հանրապետությունում ապաստանած և մեկուսի կյանք վարող Բիարին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար Իտալիայի դատախազությունը կարգադրել էր ձերբակալել դեռևս 2014-ին։

Իտալական կազմակերպված հանցավոր խմբավորման՝ Նդրանգետայի անդամ 53-ամյա տղամարդը վերջերս YouTube-ում սկսել է ցուցադրել իր խոհարարական հմտությունները՝ հայտնվելով իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։

Պարզվում է՝ թեև նա տեսահոլովակներում չի ցուցադրում դեմքը, տեսանելի են նրա դաջվածքները, որոնք էլ «մատնել են» նրան։

Նշվում է, որ ամիսներ տևած օպերացիայից հետո նա նախօրեին ձերբակալվել և վերադարձվել է Միլան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում