Բայդենը Թրամփին մեղադրել է ԱՄՆ-ում իշխանության խաղաղ փոխանցմանը խոչընդոտելու փորձի մեջ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Կապիտոլիումի գրոհի տարելիցի» օրը երկրի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին մեղադրել է երկրում իշխանության խաղաղ փոխանցմանը խոչընդոտելու փորձի մեջ, գրում է «Հայկական ժամանակը»՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։
«Պատմության մեջ առաջին անգամ նախագահը ոչ միայն պարտվեց ընտրություններում, այլև փորձեց խոչընդոտել իշխանության խաղաղ փոխանցմանը, երբ դաժան բանդան գրոհեց Կապիտոլիումը: Բայց նրանք չհաղթեցին»,- ասել է Բայդենը Կոնգրեսում:
Նա Թրամփի անունը չի նշել, բայց բազմիցս մատնանշել է, որ ԱՄՆ նախկին նախագահը բազմաթիվ կեղծիքներ է ստեղծել 2020 թվականի ընտրությունների շուրջ։ «Հենց հարձակման ժամանակ մի քանի ժամ հեռուստացույցով հետեւել է տեղի ունեցողին։ Նրա հիվանդ էգոն իր համար ավելի մեծ նշանակություն ունի, քան մեր ժողովրդավարությունը»,- ասել է Բայդենը՝ դատապարտելով իր նախորդին պարտությունն ընդունելուց «հրաժարվելու» մեջ:
2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցների ամբոխը ներխուժել էր Կոնգրեսի շենք եւ հետաձգել նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը, որում պետության նախկին ղեկավարը պարտվեց դեմոկրատ Ջո Բայդենին։ Անկարգությունների հետեւանքով զոհվել էր մի քանի մարդ:
Կարծիքներ