Յուվենտուսը ոչ-ոքի խաղաց Նապոլիի հետ
Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Նապոլիի» հետ։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
23-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Դրիս Մերտենսը։ 54-րդ րոպեին Ֆեդերիկո Կիեզային հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը։
Այս խաղից հետո «Յուվենտուսը» վաստակեց 35 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ Նեապոլիտական ակումբը 40 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։
Կարծիքներ