Վստահ եմ՝ եզրափակչում նա չի խառնվի իրար. ՀՀ մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչը՝ Արթուր Դավթյանի մասին

Վստահ եմ՝ եզրափակչում նա չի խառնվի իրար. ՀՀ մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչը՝ Արթուր Դավթյանի մասին

Մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Տոկիոյից մեկնաբանել է Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանի ելույթը.

«Գերազանց եմ գնահատում Արթուրի ելույթը: Երկրորդ ցատկը հիանալի էր: Առաջին տեղով դուրս եկանք եզրափակիչ, Աստված տա՝ նույն կերպ կատարի ցատկը նաև եզրափակչում: Վստահ եմ՝ եզրափակչում նա չի խառնվի իրար, հանգիստ ելույթ կունենա: Աստված մեզ հետ»,- ասել է Հակոբ Սերոբյանն ու խոսել նաև նժույգթափերում Արթուրի ելույթի մասին.

«Ինչ վերաբերում է նժույգթափերին, նա ցույց տվեց իր լավագույն արդյունքը ու լավագույնս կատարեց իր վարժությունը, բայց իր ուժեղ վարժությունը հենացատկն է, ու հենացատկում նա փայլեց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում