Ադրբեջանը նախորդ օրերին շարունակ կեղծ հաղորդագրություններ էր հրապարակում՝ տեղեկատվական հիմք ստեղծելով սադրանքի համար
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրերին շարունակաբար տարածել էկեղծ հաղորդագրություններ այն մասին, թե իբր պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտում են հրադադարը:
Երեկ էլ՝ հունիսի 27-ին, տարածել է իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն` հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին: Այսիպսով, Ադրբեջանը տեղեկատվական հիմք է ստեղծել հերթական սադրանքի համար:
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Հիշեցնենք՝ այս գիշեր, ժամը 01:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։
Այս սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ:
Կարծիքներ