Արցախի ՊՆ-ն ներկայացրել է՝ ինչպիսին է իրադրությունը շփման գծում՝ ժամը 07:00-ի դրությամբ

Արցախի ՊՆ-ն ներկայացրել է՝ ինչպիսին է իրադրությունը շփման գծում՝ ժամը 07:00-ի դրությամբ

Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների վերաբերյալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Գերատեսչությունը ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Հիշեցնենք՝ այս գիշեր, ժամը 01:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Այս սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում