Ես տեսնում եմ, որ Մեսսին երջանիկ է Ինտեր Մայամիում․ Դեկու
«Բարսելոնայի» նոր մարզական տնօրեն Դեկուն պատմել է, թե ինչպես է վերաբերվում «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին։ Գրում է Armsport.am-ը։
«Լեոն իմ ընկերն է: Ես նրան շատ եմ սիրում։ Հիմա նրա հետ ավելի քիչ եմ շփվում, քանի որ նա հեռու է։ Մենք բոլորս ցանկանում էինք պայմանագիր կնքել Լեոյի հետ, բայց դա անհնար դարձավ բոլորին հայտնի պատճառներով: Նա ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Ես տեսնում եմ, որ նա երջանիկ է «Ինտեր Մայամիում»: Որպես «Բարսելոնայի» և Լեոյի երկրպագու՝ ես նրան ամենայն բարիք եմ մաղթում»,- Դեկուի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Մեսսին «Բարսելոնայում» խաղացել է 2003-ից 2021 թվականներին։ Ընդհանուր առմամբ իսպանական ակումբի կազմում նա անցկացրել է 778 հանդիպում, որոնցում խփել է 672 գոլ և կատարել 303 գոլային փոխանցում։
Արգենտինացին այս ամառ է տեղափոխվել «Ինտեր Մայամի»: 36-ամյա հարձակվողի պայմանագիրը MLS-ի թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:
Կարծիքներ