Բայդենը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կքննարկի Վատիկանի էմիսարի հետ

Բայդենը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կքննարկի Վատիկանի էմիսարի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը Վաշինգտոնում կընդունի Հռոմի պապի՝ ուկրաինական կարգավորման հարցով բանագնաց, կարդինալ Մատեո Ցուպիին։ Այս մասին երկուշաբթի օրը գրավոր հայտարարություն է տարածել Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

«Նախագահ Բայդենը հուլիսի 18-ին Սպիտակ տանը կընդունի կարդինալ Մատեո Զուփիին: Կարդինալ Զուփին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անունից մեկնում է Վաշինգտոն»,- ասվում է փաստաթղթում։ Ժան Պիերի խոսքով՝ կողմերը կքննարկեն Ուկրաինայում ռազմական գործողություններից տուժածներին «մարդասիրական օգնության» տրամադրումը, ինչպես նաև «ուկրաինացի երեխաների հայրենադարձության» թեման։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում