Լեհաստանում Cessna ինքնաթիռը մխրճվել է մարդկանցով անգարի մեջ

Լեհաստանում Cessna ինքնաթիռը մխրճվել է մարդկանցով անգարի մեջ

Լեհաստանի կենտրոնում գտնվող Cessna ինքնաթիռը մխրճվել է մարդկանցով անգարի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, մի քանիսը վիրավորվել են։ Այս մասին երկուշաբթի հայտնել են Լեհաստանի փրկարար ծառայությունները։

Վթարը տեղի է ունեցել Վարշավայից 40 կմ հեռավորության վրա՝ Հրչիննո գյուղում։ Ըստ լեհական մամուլի գործակալության, օդանավը, որն օգտագործվում էր դեսանտայիններին օդ բարձրացնելու համար, բարդ եղանակային պայմաններում վայրէջքի ժամանակ բախվել է անգարին, որտեղ մարդիկ թաքնվում էին եղանակից։

Փրկարարների տվյալներով՝ ինքնաթիռի օդաչուն և ևս չորս մարդ զոհվել են։ Թարմացված տվյալների համաձայն՝ վիրավորվել է հինգ մարդ։ Ավելի վաղ հաղորդվում էր 10 վիրավորի մասին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում