Իսրայելի վարչապետը պատասխան է պատրաստում Միջազգային դատարանի որոշմանը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է քննարկել Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) որոշումների պատասխանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անադոլու»-ն, այս մասին հայտնել են իսրայելական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Նեթանյահուն այդ թեմայով նախարարների կաբինետի հետ հանդիպում կանցկացնի։
Հանդիպման ընթացքում քննարկվելու է Արդարադատության միջազգային դատարանի կողմից հայտարարված որոշումների պատասխանը։
Կարծիքներ