Բայդենը նշել է Կոսովոյի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Սերբիային Պետականության օրվա գալիք տոնի առթիվ՝ նշելով բարեփոխումների եւ Կոսովոյի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությունը Սերբիայի նախագահին ուղղված նամակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ամերիկայի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ եւ ձեր համաքաղաքացիներին փետրվարի 15-ին Պետականության օրվա առթիվ: Նկատի ունենալով մեր երկրների միջեւ 140-ամյա գործընկերությունը՝ Միացյալ Նահանգները մնում են հակված երկարաժամկետ տնտեսական համագործակցության, տարածաշրջանային կայունության ու ժողովրդավարական արժեքների զարգացման հարցերում: Մենք կշարունակենք հավատարիմ մնալ Սերբիային աջակցելու հարցում եվրոպական ինտեգրման կապակցությամբ եւ կսատարենք ձեզ այդ նպատակին հասնելու ընթացքում հետագա բարդ քայլերում՝ ներառյալ անհրաժեշտ բարեփոխումների իրագործումն ու Կոսովոյի հետ համապարփակ համաձայնագրի ստորագրումը, որը կենտրոնացած կլինի համատեղ ճանաչման վրա»,-ասված է Բայդենի նամակում:
Ամերիկայի նախագահը նաեւ հիշատակել է Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներում Վաշինգտոնի եւ Բելգրադի դաշնակցության մասին, ինչպես նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցության մասին՝ շեշտելով երկու երկրների բարեկամական կապերի խորացումը:
Ի պատասխան՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կիրակի հայտարարել է, որ Կոսովոյի ճանաչման հարցում Բելգրադի դիրքորոշումը պարզ է, սակայն Բելգրադը պետք է հոգ տանի իր սեփական պետական շահերի մասին եւ չտրվի էմոցիաներին:
Կարծիքներ