Իրանում «Սպուտնիկ V»-ի պատվաստումները կմեկնարկեն փետրվարի 9-ին
Իրանը կսկսի COVID-19-ի դեմ պատվաստումները երեքշաբթի՝ փետրվարի 9-ին, հայտնարել է երկրի առողջապահության նախարար Սայեդ Նամակին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նախարարը հայտնել է, որ պատվաստվելու համար առաջնահերթ խմբերում են բժիշկները եւ բուժքույրերը, որոնք աշխատում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Նամակին հայտարարել է, որ Իրանն ընտրել եւ ներկրել է նվազագույն վնասակար պատվաստանյութերից մեկն ամենահուսալի դեղամիջոցները գնահատելուց հետո:
Իրանն ի սկզբանե պնդել է, որ կներկրի պատվաստանյութը միայն այն դեպքում, եթե այն արդեն փորձարկված լինի երրորդ փուլում մարդկանց վրա, մինչդեռ տարածաշրջանի որոշ երկրներ դա չեն արել, ասել է նախարարը:
Իրանը նաեւ ձեռք է բերել COVAX ծրագրի շրջանակում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ 16,8 միլիոն դեղաչափ 8,4 միլիոն մարդու պատվաստելու համար, ասել է նա՝ նշելով, սակայն, որ դեռեւս անհրաժեշտ է գնել ավելի մեծ քանակությամբ պատվաստանյութ:
Նա հավելել է, որ Իրանը ստացել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը:
Կարծիքներ