Խոշոր հրդեհ Արագածավանում. այրվել են մեծ քանակությամբ անասնակեր ու տրակտոր

Խոշոր հրդեհ Արագածավանում. այրվել են մեծ քանակությամբ անասնակեր ու տրակտոր

Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։27-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածավան գյուղում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի դաշտամիջյան հատվածում գտնվող անասնագոմին կից այրվում է անասնակեր և տրակտոր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, մարվել՝ 18։14-ին: Այրվել են մոտ 600 հակ անասնակեր և մեկ տրակտոր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում