Մասկը Քադիրովին էլեկտրական պիկապ է նվիրել
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնել է, որ Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկից ստացել է Cybertruck էլեկտրական պիկապ մեքենա և անձամբ է փորձարկել այն։
Այս մասին հայտնելով «Տելեգրամ»-ի իր ալիքում, Քադիրովը հայտարարել է, թե ուրախ է եղելփորձարկել նոր տեխնոլոգիան և անձամբ համոզվել է, որ պատահական չէ, որ այն կոչվում է «Կիբեր գազան»:
«Իսկական անխոցելի ու արագընթաց կենդանի։ Մանևրվող մեքենա, որը զարգացնում է գերազանց արագություն և հաղթահարում խոչընդոտները: Շատ հարմարավետ մեքենա է։ Նման հիանալի բնութագրերով կիբերմեքենան շուտով կուղարկվի Հյուսիս-արևելյան ռազմական օկրուգի գոտի, որտեղ այն պահանջարկ կունենա համապատասխան պայմաններում։ Համոզված եմ, որ այս «գազանը» շատ օգուտներ կբերի մեր զինվորներին։
Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում Իլոն Մասկին: Սա, իհարկե, մեր ժամանակի ամենաուժեղ հանճարն է և մասնագետը։ Մեծ մարդ: Դե, կիբերմեքենան էլ հզոր նախագիծ է։ Անկասկած, աշխարհի լավագույն մեքենաներից մեկը: Ես բառացիորեն սիրահարվեցի այս մեքենային:
Իլոնն, շնորհակալությո՛ւն: Արի Գրոզնի, ես քեզ կընդունեմ որպես իմ սիրելի հյուր: Չեմ կարծում, որ մեր ՌԴ ԱԳՆ-ն դեմ կլինի նման ուղևորությանը. Եվ, իհարկե, սպասում ենք ձեր նոր զարգացումներին, որոնք կնպաստեն հատուկ ռազմական գորողության ավարտին»,-գրել է Քադիրովը։
Կարծիքներ