Դասվարների կամավոր ատեստավորման համար նախատեսված ձեռնարկներն հասանելի են առցանց

Դասվարների կամավոր ատեստավորման համար նախատեսված ձեռնարկներն հասանելի են առցանց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորմանն այս տարի հնարավորություն ունեն մասնակցելու նաև դասվարները:

Այս մասին հայտնում է նախարարությունը։

Այսուհետ նախարարության պաշտոնական կայքում pdf տարբերակով հասանելի են դասվարների կամավոր ատեստավորման մեթոդական ուղեցույցում ներկայացված գրականության ցանկում զետեղված 4 ձեռնարկներ՝

«Տարրական դպրոցում հանրահաշվական և երկրաչափական նախագիտելիքների ուսուցման մեթոդիկան»,

․ «Տարրական դասարաններում թվաբանական գործողությունների ուսուցման մեթոդիկան»,

«Տարրական դպրոցում տեքստային խնդիրների ուսուցումը»,

«Կրտսեր դպրոցում մեծությունների ուսուցման տեխնոլոգիան»:

Նշենք, որ 2023 թվականից սկսած՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորումն անցկացվում է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար: Կամավոր ատեստավորմանը հնարավորություն ունեն մասնակցելու նաև միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչները: Նվազագույնը 60 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում նրանք կշարունակեն իրենց մասնագիտական գործունեությունը՝ «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի համաձայն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում