Բաքվում ԱՄՆ դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ Լոս Անջելեսում հայ համայնքի բողոքի ցույցի կապակցությամբ
Բաքվում ԱՄՆ դեսպանին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան։ Նրա խոսքերով՝ ամերիկացի դիվանագետը արտգործնախարարություն է կանչվել Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության մոտ հայերի բողոքի ցույցի կապակցությամբ։
«Հուլիսի 21-ին Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության դիմաց հայ արմատական դաշնակցականների սադրիչ եւ ագրեսիվ գործողությունների հետ կապված՝ Բաքվում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ»,- ասել է Աբդուլաեւան:
Հիշեցնենք՝ Լոս Անջելեսի հայ համայնքը երեկ և այսօր ցույցի է դուրս եկել՝ ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սադրանքի արդյունքում ծավալված ռազմական գործողությունների և Բաքվի սպառնալիքների: Ցույցի ընթացքում տարածքում նաև ադրբեջանցիներ են եղել։
Կարծիքներ