ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող է ճանաչել ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնող օրենքի մի շարք հոդվածներ

ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող է ճանաչել ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնող օրենքի մի շարք հոդվածներ

Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող է ճանաչել Ազգային ժողովի կողմից ընդունված  «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքի մի շարք հոդվածներ: 

Այս մասին հայտնում է Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը:

ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող է ճանաչել օրենքի 2-րդ, 9-19-րդ հոդվածները, 20-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը։

Օրենքը սահմանում էր, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով:

ԲԴԽ-ին օժտվում էր դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն` նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր:

Սահմանվել էր նաև, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք: Այս դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումն ինքնին առիթ է լինելու՝ հարցը ԲԴԽ-ի կողմից քննելու համար:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում