ՌԴ զինծառայողները Խերսոն քաղաքը վերցրել են լիարժեք հսկողության տակ. ՊՆ
Ռուսական ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Խերսոնը՝ հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Քաղաքացիական ենթակառուցվածքները, կենսապահովման օբյեկտները և հասարակական տրանսպորտը քաղաքում գործում են ամենօրյա ռեժիմով՝ տեղեկացնում է РИА Новости-ն: Պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքի սղություն չկա:
Ըստ աղբյուրի՝ ՌԴ ՊՆ ներկայացուցիչները Խերսոնի ղեկավարության հետ բանակցություն են վարում՝ քաղաքի բոլոր սոցիալական ենթակառուցվածների գործունեությունն ապահովելու նպատակով:
Ի պատասխան Դոնբասի հանրապետությունների խնդրանքներին և Պետդումայի պատգամավորների դիմումին՝ նախագահ Պուտինը ստորագրել է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ինքնիշխանությունն ընդունող հրամանագրեր: Փետրվարի 24-ի վաղ առավոտյան էլ Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն էր սկսել Ուկրաինան ապառազմականացնելու պատճառաբանությամբ: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական ենթակառուցվածքներին և ուկրաինական զորքերին։
Հարձակումն ընթանում է մի քանի ուղղությամբ. Կիևը արգելափակված է արևմուտքից, երկրի հարավում և արևելքում ուկրաինական բանակը կտրված է Ազովի ծովից, Մարիուպոլը շրջափակված է։
Կարծիքներ