Զելենսկին Պուտինի խաղաղության առաջարկներն անվանել է վերջնագիր
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խաղաղության առաջարկներն անվանել է վերջնագիր և նշել, որ այդ հայտարարությունները նախորդներից ոչնչով չեն տարբերվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զելենսկին այս մասին ասել է Sky TG24-ին տված հարցազրույցում։
«Նա ցանկանում է, որ մենք հրաժարվենք մեզանից օկուպացված տարածքների մի մասից, բայց նա նաև ուզում է չգրավված տարածքներ։ Նա խոսում է մեր երկրի շրջանների մասին և չի պատրաստվում կանգ առնել»,-ասել է Զելենսկին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին որպես Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների նախապայման նշել է, որ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ծրագրերից, իսկ ուկրաինական զորքերը պետք է հեռանան միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքից, ռազմական գործողությունների ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։
Ընդ որում, Պուտինը նշել է, որ խոսքը գնում է նշված տարածաշրջանների ամբողջ վարչական տարածքի մասին, այլ ոչ միայն այն հատվածների, որոնք այս պահին գտնվում են Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։
Կարծիքներ