Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինային հասցված 486 մլրդ դոլարի վնասը․ G7
Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինային հասցված 486 մլրդ դոլարի վնասը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է G7-ի համատեղ հայտարարության մեջ։
G7-ի երկրների ընդհանուր հայտարարության մեջ ասվում է, որ ռուսական ակտիվները կմնան սառեցված այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ-ն «չի դադարեցրել հակամարտությունն» Ուկրաինայում և չի վճարել Կիևին հասցված վնասը:
«Մեծ յոթնյակ»-ի անդամները խոստացել են, որ «էական ճնշում» կգործադրեն էներգակիրներից և հումքային ապրանքներից ստացված Ռուսաստանի եկամուտների վրա:
Բացի այդ, G7-ում պաշտոնապես հաստատել են Ուկրաինային մինչև 2024 թվականի վերջը մոտ 50 մլրդ դոլարի վարկեր տրամադրելու մտադրությունը, որոնք մարվելու են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներից։
Կարծիքներ