Սաակաշվիլուն ազատ արձակելու պահանջով ակցիան վերածվել է ոստիկանության հետ բախման
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլու բիզնես կենտրոնի մոտ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն ազատ արձակելու պահանջով քաղաքացիական ակտիվիստների ակցիան վերածվել է ոստիկանության հետ բախման, տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները:
Աղբյուրների փոխանցմամբ՝ մի քանի տասնյակ մարդ է հավաքվել բիզնես կենտրոնի մոտ՝ «Ազատություն Միշային» պաստառներով:
Ոստիկանության հետ բախումը սկսվել է այն ժամանակ, երբ ակցիայի մասնակիցները որոշել են կպչուն պաստառներ փակցնել բիզնես կենտրոնի պատերին։
Ձերբակալվել է երեք ակտիվիստ:
Կարծիքներ