Լեհաստանի վարչապետը պատմել է, թե ինչու է անհրաժեշտ իր երկիրը պարիսպով առանձնացնել Բելառուսից
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Բելառուսի հետ սահմանին ցանկապատ կառուցելու որոշումը բացատրել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինից և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից պաշտպանվելու անհրաժեշտությամբ:
«Սա անհրաժեշտ է երկարաժամկետ հեռանկարում Լեհաստանը միգրացիոն շանտաժից պաշտպանելու համար, այս դեպքում՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի կողմից», – Մատեուշի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստի-ն ՝ հղում անելով «Պոլսկի» ռադիոյին:
Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը օրենք է ընդունել Բելառուսի հետ սահմանին ցանկապատ կառուցելու մասին: Վարշավան նախագիծը հիմնավորել է միգրացիոն ճգնաժամի հետ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հերթին նշել է, որ արևմտյան պատժամիջոցների պատճառով երկիրը չունի մարդկանց հոսքը զսպելու ռեսուրսներ:
Կարծիքներ