Հուլիսի 3-6-ը ԱԻՆ-ում ստացվել է 7 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Հուլիսի 3-6-ը ԱԻՆ-ում ստացվել է 7 ահազանգ՝  ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Հուլիսի 3-6-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին և Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում