Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 3.4 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 3.4 հա տարածքում բռնկված հրդեհները

Հուլիսի 3-6-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 3000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 400 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 5000 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3000 քմ, Նոր Հաճն քաղաքում՝ 1000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 1500 քմ, Արզնի գյուղում՝ 1000 քմ, Ջրվեժ գյուղում՝ 1000 քմ, Վերին Պտղնի գյուղում՝ 6500 քմ, Կոտայք-Կապուտան ավտոճանապարհին՝ 1 հա,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 400 քմ,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 200 քմ:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 3.4 հա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում