Telegram-ի օգտատերերի 99,999%-ը որևէ առնչություն չունի հանցագործության հետ. Դուրով
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը նոր գրառում է արել իր ալիքում, որում ասվում է.
«Telegram-ի վճարովի բաժանորդագրությունների թիվը հասել է 10 միլիոնի։ Հանվել է «Մարդիկ մոտակայքում» ֆունկցիան, քանի որ այն օգտագործում էր օգտատերերի միայն 0,1%-ը։ Դրա փոխարեն ստեղծել ենք «Բիզնեսը մոտակայքում» ֆունկցիան, որը ձեռնարկություններին հնարավորություն կտա տեղադրել ապրանքների կատալոգներ և վճարումներ ընդունել։ Անջատված է նոր մեդիայի ներբեռնումը։ Telegraph-ի օգտատերերի 99,999%-ը որևէ կապ չունի հանցագործության հետ, անօրինական գործունեության մեջ ներգրավված 0,001%-ն է ստեղծում հարթակի վատ իմիջը՝ վտանգելով մեր գրեթե մեկ միլիարդ օգտատերերի շահերը»։
Կարծիքներ