51-ամյա աշխատակիցը Արաբկիրի թաղապետարանի հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքից ընկել է
Այսօր՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 15:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարևանությամբ գտնվող Նաիրի Զարյան փողոցի թիվ 74 նոր կառուցվող շենքի հարկերից մեկից քաղաքացին ընկել է շենքի նկուղային հարկ:
Մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատից, քաղաքացիները վերելակի հորից դուրս են բերել Երևանի բնակիչ, 51-ամյա Գրիգորի Գրիգորյանին, ով «կատատրավմա» ախտոոշմամբ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ տեսուչի կողմից նյութեր են նախապատրաստվում և դրանք փոխանցվելու են հետաքննական բաժանմունք:՛
Կարծիքներ