Քննարկվել են Արցախից տեղահանված և Տավուշի մարզում հյուրընկալված ընտանիքների խնդիրներն ու ներկա իրավիճակը

Քննարկվել են Արցախից տեղահանված և Տավուշի մարզում հյուրընկալված ընտանիքների խնդիրներն ու ներկա իրավիճակը

Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գործակալության գործընկերներ Կարեն Խաչատրյանը, Սահականուշ Եղիազարյանը, Նարեկ Բոցինյանը և Սրբուհի Դարբինյանն այսօր հանդիպում են ունեցել Տավուշի մարզպետարանում։

 

Հանդիպման ընթացքում մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկվել են Արցախից տեղահանված և մարզում հյուրընկալված ընտանիքների խնդիրներն ու ներկա իրավիճակը։

 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև աջակցության և մարզի համայնքների կարողությունների հզորացման տարբեր ուղղությունների ու առաջնային բնագավառների շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում