ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր աջակցությունն է հայտնել ՀՀ արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումներին
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Նախարարը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է արդարադատության նախարարությունում իրականացվող բարեփոխումները և դրանց ընթացքը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, քննարկվել է արդարադատության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության ռազմավարությունը: ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին խոսել է, մասնավորապես, Ոստիկանության բարեփոխումների և համատեղ իրականացվող մի շարք այլ ծրագրերի մասին՝ վերահաստատելով դեսպանատան պատրաստակամությունը շարունակել փոխգործակցությունը մինչև ծրագրերի վերջնական ավարտ:
Կարծիքներ