Կարող էինք հաղթել ավելի խոշոր հաշվով. Կապառոս
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչԽոակին Կապառոսի կարծիքով ընտրանին Չեռնոգորիայի դեմ ընկերական խաղում կարող էրհաղթել առավել խոշոր հաշվով:
«Մենք բավականին լավ չեզոքացրեցինք նրանց: Բացի այդ շատ լավ խաղ ցուցադրեցինք: Կարող էինք հաղթել ավելի խոշոր հաշվով: Սակայն մեր գործը դժվարացավ, երբ վերջում մնացինք միայն 10 ֆուտբոլիստով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հետխաղային ասուլիսի ժամանակ ասաց նա:
Կապառոսն անդրադարձավ նաև նախախաղային մարզման ժամանակ վնասվածք ստացած Անդրե Չալըշըրին` շեշտելով, որ պաշտպանի ստացած վնասվածքը անհաջողություն էր: «Իսկ ինչ կապված է Չալըշըրին փոխարինած Ստյոպա Մկրտչյանին, ապա նա շատ հետաքրքիր խաղ ցուցադրեց և դեռ շատ աճելու տեղ ունի»,-ասաց նա:
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ընկերական խաղի շրջանակներում Երևանում ընդունեց Չեռնոգորիային:
Խաղի վերջնամասում երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց ընտրանու կազմում իր նորամուտը նշող Ստյոպա Մկրտչյանը: Ի վերջո` հաշվի մեջ այլ փոփոխություն չեկավ և Հայաստանի հավաքականը հաղթեց Չեռնոգորիային նվազագույն հաշվով:
Հաջորդ հանդիպումը Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կանցկացնի մարտի 29-ին՝ Օսլոյում մրցելով Նորվեգիայի հետ:
Կարծիքներ