Ժամկետային զինծառայողների համար կմշակվի փուլային արձակուրդի տարբերակ
Արցախում գտնվող ժամկետային զինծառայողների ծնողներին ու հարազատներին այսօր ժամը 18:00 ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Հիշեցնենք՝ ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են սատար կանգնել իրենց որդիներին, քանի որ նրանցից շատերն ունեն առողջական խնդիրներ և գտնվում են կեցության ոչ բավարար պայմաններում:
Ժամը 20։00 ի սահմաններում պաշտպանության նախարարի հետ հանդիպումն ավարտվել է, ժամկետային զինծառայողերի ծնողներն ու հարազատները դուրս են եկել նախարարությունից: Նրանք հիշեցրել են, որ խնդրել են նախարարին Արցախում ծառայող զինվորներին տեղափոխել Հայաստան, նախարարը, սակայն, նշել է, թե դա հնարավոր չէ, քանի որ սահմանների անվտանգության խնդիր կա: Փոխարենը կմշակվի փուլային լուծում՝ դեկտեմբերի 1-ից սկսած՝ Արցախում ծառայող զինվորները 10-օրյա արձակուրդ կգան, իսկ նրանց կփոխարինեն Հայաստանից այնտեղ ուղարկված զինծառայողները:
Կարծիքներ