Արտաշատի բժշկական կենտրոնում բացվել է ուրոլոգիայի բաժանմունք
Արտաշատի բժշկական կենտրոնում բացվել է ուրոլոգիայի բաժանմունք:
ԲԿ-ից հայտնում են, որ մարզային բուժհաստատություններից միայն այս բժշկական կենտրոնում այսուհետ կգործի ուրոլոգիական բաժանմունք:
Բացման արարողությանն օգոստոսի 4-ին ներկա են եղել ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը, ԲԿ-ների տնօրեններ, բուժաշխատողներ:
Հյուրերը կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանի հետ շրջել են բաժանումունքում, որը համալրված է նորագույն սարքավորումներով, պացիենտների բուժման համար ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմանները:
Կարծիքներ