«Բարսելոնայի» կիսապաշտպանը պայմանագիր է ստորագրել «Լոս Անջելես Գելեքսիի» հետ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչը պայմանագիր է ստորագրել «Լոս Անջելես Գելեքսիի» հետ: Կատալոնական թիմն իրավունք կունենա գնելու և ստանալու բաժնետոմս ապագա տրանսֆերի 50%-ի չափով, հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Բարսելոնայի» 22-ամյա սանը ամերիկյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականը։ Գործարքի գումարը չի հաղորդվում։
Ռիկի Պուչը Բարսելոնայի համակարգում է 16 տարեկանից։ Առաջին թիմի կազմում նրա դեբյուտը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 5-ին։
Ռիկի Պուչը Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 15 խաղ։
Կարծիքներ