Բրիտանացի զինվորականները Աֆղանստանին սահմանակից երկրներից տարհանել են 102 աֆղան փախստականների

Բրիտանացի զինվորականները Աֆղանստանին սահմանակից երկրներից տարհանել են 102 աֆղան փախստականների

Բրիտանացի զինվորականները Աֆղանստանին սահմանակից նահանգներից տարհանել են 102 փախստականի, ովքեր նախկինում հասցրել էին լքել երկիրը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրանք տեղափոխվել են Միացյալ Թագավորություն երկու RAF ինքնաթիռներով, ասվում է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ:

Տարհանվածների թվում են աֆղանցի թարգմանիչներ և խորհրդատուներ, ովքեր օգնել են բրիտանացի զինվորականներին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ժամանակ, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև բրիտանական քաղաքացիություն ունեցողներ: Նախարարությունը հայտնել է, որ թագավորության հետ համագործակցող երրորդ երկրներից աֆղանների տարհանումը կշարունակվի առաջիկա շաբաթներին։ Պաշտպանության նախարարությունը չի հայտնում, թե որ երկրների մասին է խոսքը՝ նշելով միայն, որ Մեծ Բրիտանիայի «սերտորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում