Ողբերգական դեպք Լոռիում. արգելապատնեշին բախված մեքենայի վարորդը մահացել է, կինը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում M6 միջպետական ավտոճանապարհի 39 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Արտաշես Մ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Արտաշես Մ.-ն տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Սալվի Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ըստ աղբյուրի, մահացածն ու վիրավորը ամուսիններ են: Նախնական տեղեկություններով, վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել:
Կարծիքներ