Շանը վրաերթի ենթարկելու հարցով ծեծկռտուք և վրաերթ Երևանում. 42-ամյա կինը մահացել է, 2-ամյա երեխան՝ տեղափոխվել հիվանդանոց

Շանը վրաերթի ենթարկելու հարցով ծեծկռտուք և վրաերթ Երևանում. 42-ամյա կինը մահացել է, 2-ամյա երեխան՝ տեղափոխվել հիվանդանոց

Մայիսի 30-ին՝ ժամը 22:34-ին, ՆԳՆ ոստիկանություն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ պատռված վերքով բուժօգնության է դիմել Երևանի Հաղթանակ թաղամասում բնակվող 32-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք, այդ թվում՝ հիվանդանոց դիմած տղամարդը, Երևանի Հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել է ծեծկռտուքի:

Այնուհետև միջադեպի մասնակիցները ավտոմեքենաներով հետապնդել են իրար:

Այդ ընթացքում մասնակիցներից մեկը BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 42-ամյա Անի Խ.-ին և նրա 2-ամյա որդուն: Վրաերթի հետևանքով 42-ամյա կինը մահացել է, իսկ որդին՝ հոսպիտալացվել:

Դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ BMW վարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում