Չինաստանը ռազմական ճամբարներ է կառուցում Հնդկաստանի հետ «լարված» սահմանների երկայնքով

Չինաստանը ռազմական ճամբարներ է կառուցում Հնդկաստանի հետ «լարված» սահմանների երկայնքով

Չինաստանը վերահսկվող գծի (LAC) երկայնքով, որը Հնդկաստանի հետ չգծված սահման է ծառայում, ռազմական ճամբարներ է կառուցում: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Times of India-ն: Շինարարությունը տեղի է ունեցել թիկունքի շրջաններում:

«Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը ռազմական ճամբարներ է կառուցում LAC-ի ողջ երկայնքով՝ ռազմական բախումների ընթացքում զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով»,- պարբերականին հայտնել են աղբյուրները:

Խոսքը արևելյան Լադահում ռազմական լարվածության ֆոնին 20 ռազմական ճամբարների կառուցման մասին է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում