ՄԱԿ-ը կանխատեսում է 2020-ին կորոնավիրուսի պատճառով համաշխարհային առեւտրի 5,6 տոկոս անկում
ՄԱԿ-ը կանխատեսում է 2020-ին կորոնավիրուսի պատճառով համաշխարհային առեւտրի 5,6 տոկոս անկում եւ ծառայությունների առեւտրի անկում՝ 15,4 տոկոսով: Նման կանխատեսում է արել ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման խորհրդաժողովը (ՅՈՒՆԿԹԱԴ), հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ՅՈՒՆԿԹԱԴ-ի վերջին կանխատեսումների համաձայն՝ 2020 թվականին ապրանքների համաշխարհային առեւտրի ծավալները կարող են նվազել 5,6 տոկոսով՝ 2019-ի համեմատ: Դա կլինի ամենամեծ կրճատումը 2009-ից ի վեր, երբ անկումը կազմել է 22 տոկոս»,-նշում են փորձագետները՝ ընդգծելով, որ «այդ կանխատեսումը զգալիորեն ավելի լավատեսական է, քան սպասվում էր մի քանի շաբաթ առաջ, երբ կանխատեսվելց 9 տոկոս անկում»:
Կանխատեսման հեղինակները նշում են, որ ծառայությունների առեւտրի ծավալների նվազեցումն այս տարի կարող է կազմել 15,4 տոկոս: Նշվում է, որ այդ ոլորտում ամենամեծ անկումը գրանցվել է 1990 թվականին: 2009-ին՝ գլոբալ ֆինանսական ճգնաժամի շրջանում, ծառայությունների առեւտուրը նվազել է 9,5 տոկոսով:
Փորձագետների խոսքով՝ կորոնավիրուսի պանդեմիան փոխել է 2020-ին սովորական բիզնեսը՝ մեծացնելով կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների մասին ակտուալ տվյալների պահանջարկը, ինչպես նաեւ ազդելով վիճակագրական մոդելավորման վրա:
Կարծիքներ