ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն առավոտից աշխատում են ոստիկանության բաժիններում
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն առավոտից աշխատում են ոստիկանության բաժիններում՝ բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման հարցերով խորհրդատվություն տրամադրելու և խախտումների արձանագրման ուղղություններով։
Այս մասին հայտնում են ՄԻՊ հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ միաժամանակ իրականացվում է սոցիալական ցանցերի ու մամուլի մշտադիտարկում՝ դեպքերին առավել արդյունավետ արձագանքելու և Պաշտպանի լիազորությունների շրջանակում անձանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով։
ՄԻՊ աշխատակազմը խոստանում է ավելի ուշ հանդես գալ մանրամասն տեղեկատվությամբ։
Կարծիքներ