Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը կստեղծեն երկկողմ դաշինքի խնդիրներով զբաղվող խումբ
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն արտաքին քաղաքական գերատեսչությունների դեպարտամենտների տնօրենների մակարդակով կստեղծեն խորհրդակցական խումբ, որը կզբաղվի երկկողմ համագործակցության զարգացման հարցերով:
Համապատասխան համաձայնությունն ձեռք Է բերվել Հարավային Կորեայի արտաքին գործերի փոխնախարար Չհվե Չժոն Գոնի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Սթիվեն Բիգենի՝ Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում, սեպտեմբերի 11-ին հայտնել Է KBS հեռուստաալիքը:
Բանակցություններից հետո հարավկորեացի դիվանագետը լրագրողներին պարզաբանել Է, որ խորհրդակցական խմբի շրջանակում Սեուլը եւ Վաշինգտոնը մշտապես կարծիքներ կփոխանակեն երկկողմ դաշինքի գործունեությանը վարաբերող տարբեր հարցերի շուրջը: Խումբն առանձին կաշխատի այն աշխատանքային խմբից, որն զբաղվում Է ԿԺԴՀ-ի հետ կապված խնդիրներով, եւ այն կունենա այլ խնդիրներ:
Չհե Չժոն Գոնը նշել Է, որ երկու երկրների դաշինքը վերջին յոթ տասնամյակի ընթացքում հանգուցային դեր Է խաղում Կորեական թերակղզում եւ Հյուսիս - արեւելյան Ասիայում խաղաղության եւ կայունության ապահովման գոծրում: Անդրադառնալով պաշտպանական ծախսերի բաժանման շուրջը բանակցությունների ընթացքին՝ նա նշել Է, որ այդ հարցը պետք Է «լուծվի արդարացի»:
Վաշինգտոնը 2018 թվականից Սեուլից պահանջում Է ավելացնել Կորեայի Հանրապետությունում ԱՄՆ-ի 28-հազարանոց զորակազմը պահելու մուծումների բաժինը: Համատեղ պաշտպանության համար Հարավային Կորեայի ծախսերը 2019 թվականին ավելացել են 8,2 տոկոսով՝ մինչեւ 1,04 տրիլիոն վոն (915 միլիոն դոլար):
Կարծիքներ