Ինտեր Մայամին հայտարարեց Ալբայի տրանսֆերի մասին
«Ինտեր Մայամին» հայտարարել է «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժորդի Ալբայի հետ պայմանագիր կնքելու մասին: Գրում է Armsport.am-ը։
34-ամյա իսպանացու հետ պայմանագրի ժամկետը չի հաղորդվում։ Ալբան նոր ակումբում հանդես կգա 18 համարի մարզաշապիկով։
Պաշտպանը «Բարսելոնայում» խաղացել է 2012-ից 2023 թվականներին։ Ամռանը նա ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ կատալոնական ակումբից։ Բարսելոնայի կազմում Ալբան 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 5 անգամ նվաճել Իսպանիայի գավաթը և դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող։
2022/23 մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ ամերիկյան թիմին էին միացել «Բարսելոնայի» մյուս նախկին ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին և Սերխիո Բուսկետսը:
Կարծիքներ