Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք հիմնադրամի առաքելությունն է լինել քաղցկեղ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կողքին
Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք հիմնադրամի առաքելությունն է լինել քաղցկեղ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կողքին և օգնել արժանապատվորեն անցնել քաղցկեղի հաղթահարման դժվարին ճանապարհը։
Սակայն, ցավոք, հիվանդությունը երբեմն չի արձագանքում բուժմանը: Մանկական պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության նպատակն է ֆիզիկական, զգայական և հոգևոր խնամք ապահովել այս երեխաների համար՝ հնարավորինս բարելավելով նրանց և նրանց ընտանիքի անդամների կյանքի որակը։
Հայաստանում առաջին մանկական պալիատիվ բժշկական օգնության բաժանմունքի շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են: Շնորհակալություն ենք հայտնում
Focus on Children Now - FCN
/ Ֆոքըս օն Չիլդրեն Նաու բարեգործական կազմակերպությանը, անձամբ Անահիտ Քալանթարյանին և Կարինե Աբուլյանին՝ բաժանմունքի կահավորման հարցում մեզ սատարելու համար։ Շնորհակալ ենք նաև բոլոր այն անհատներին և կազմակերպություններին, որոնք արդեն իրենց աջակցությունը ցուցաբերել են այս բաժանմունքի կայացման հարցում` «Ամերիաբանկ» ՓԲԸ, «Շուշի» պարային համույթ, Սերժ և Արաքսյա Անգելյաններ, Fondation Armenia C/O Monsieur J.V. Nigolian, Նունե Սաֆարյան, «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոց, «Վալան Պրոֆ» ՍՊԸ, «Եվրոստան-Ույուտ» ՍՊԸ։
Եթե դուք էլ ցանկանում եք դառնալ այս նախագծի աջակիցներից մեկը, կարող եք նվիրատվություն կատարել Ամերիաբանկ 15700 23051810100 հաշվեհամարով կամ առցանց՝ https://donate.cityofsmile.org/ ` մեկնաբանությունների դաշտում նշելով Պալիատիվ։ Դուք հնարավորություն ունեք դառնալ նաև պալիատիվ օգնության բաժանմունքի սենյակներից մեկի հովանավորը՝ այն անվանակոչելով Ձեր տնօրինած ընկերության / ընտանիքի կամ որևէ անհատի պատվին։ Մանրամասների համար կարող եք կապվել մեզ հետ [email protected] էլ․ փոստի հասցեով կամ (010) 283800 - 0104 հեռախոսահամարով:
Նախատեսվում է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ բժշկական օգնության բաժանմունքի աշխատանքներն ավարտին հասցնել 2021թ․ գարնանը։
Կարծիքներ