«Լիվերպուլը» ցանկանում է երկարաձգել ակումբի հարձակվող Մոհամեդ Սալահի հետ պայմանագրի ժամկետը

«Լիվերպուլը» ցանկանում է երկարաձգել ակումբի հարձակվող Մոհամեդ Սալահի հետ պայմանագրի ժամկետը

«Լիվերպուլը» ցանկանում է երկարաձգել ակումբի հարձակվող Մոհամեդ Սալահի հետ պայմանագրի ժամկետը, գրում է armsport.am-ը։

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, մերսիսաիդյան ակումբի ղեկավարները կարող են դիմել ծայրահեղ քայլերի, միայն կարողանան թիմում պահել եգիպտոսցուն։ Մասնավորապես, ըստ աղբյուրի, Սալահը կարող է դառնալ Անգլիայի Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ։

Նշվում է, որ լիգայի պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլիստի աշխատավարձը կարող է կազմել շաբաթական 500 հազար ֆունտից ավելի։ Հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ լրանում է 2023 թվականի ամռանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում