Վուչիչը ծրագրում է Պուտինից պահանջել գազի լրացուցիչ ծավալներ Սերբիայի համար
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ մտադիր է շաբաթ օրը հեռախոսային բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և խնդրել Սերբիայի համար գազի հավելյալ ծավալներ տրամադրել։
«Մենք կունենանք ավելի քան 6 միլիոն խորանարդ մետր գազ։ Վաղը ես նորից հեռախոսով կխոսեմ նախագահ Պուտինի հետ, կխոսենք նաև մնացած այլ հարցերի մասին, տարեվերջին կվերլուծենք այն ամենը, ինչ տեղի ունեցավ», - ասել է Վուչիչը` TV Prva-ին տված հարցազրույցում:
Կարծիքներ