Պատվաստումների օր Գյումրիում. առկա կլինեն բոլոր պատվաստանյութերը
Հոկտեմբերի 31-ին, ժամը 11:00-ին, Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքում (Աբովյան փող., 143) տեղի կունենա «Պատվաստումների օր Գյումրիում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գյումրի ԲԿ-ի հետ համագործակցությամբ:
Առկա կլինեն բոլոր պատվաստանյութերը՝ «Մոդեռնա», «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ»։
Այս մասին տեղեկացնում է Շիրակիմարզպետարանը:
Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ: Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:
Կարծիքներ