Աբխազիան փակել Վրաստանին կապող Էնգուրիի կամուրջը
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը հոկտեմբերի 28-ի առավոտից միակողմանիորեն փակել է Էնգուրիի կամուրջը, որն Աբխազիան կապում է Վրաստանին։ Շրջանի բնակիչներին թույլ չեն տալիս մուտք գործել կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող տարածք, մինչդեռ ներկայումս տարածքում գտնվողները կարող են Սամեգրելոյի շրջանից վերադառնալ Աբխազիա։ Հաղորդում է Aliq. Media-ն։
Հատկանշական է նաև, որ սահմանը միակողմանի փակվել էր նաև հոկտեմբերի 2-ին, երբ Վրաստանում տեղի էին ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, սակայն այդ մասին տեղեկություն չէր տարածվել։
Աբխազիայի իշխանությունները հոկտեմբերի 28-ից ի վեր Էնգուրի կամրջի փակման մասին տեղեկություն դեռ չեն հրապարակել։ Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) տվյալներով՝ սահմանափակումը կգործի մինչև հոկտեմբերի 30-ը։ Այդ օրը Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլն է։
Ծառայության տվյալներով՝ հոկտեմբերի 28-ից 30-ը դեպի կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքներ տեղաշարժն ապօրինաբար սահմանափակվել է բոլորի համար, բացառությամբ բժշկական օգնության կարիք ունեցողների։
ՊԱԾ-ի տվյալներով՝ ազատ տեղաշարժի սահմանափակումների պատճառով կենտրոնական իշխանություններն ակտիվացրել են «թեժ գիծը»՝ այդ մասին տեղյակ պահելով ԵՄ դիտորդական առաքելությանը։
Կարծիքներ