ԵՄ-ն ծրագրում է չորս տարվա ընթացքում ստեղծել 20 միլիարդ եվրոյի հիմնադրամ՝ Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելու համար
ԵՄ-ն պատրաստում է Ուկրաինային 20 միլիարդ եվրոյի ռազմական աջակցության ծրագիր՝ ներառյալ զենքի մատակարարումը և ռազմական ուսուցումը, առաջիկա չորս տարիների ընթացքում, որը, հավանաբար, կիրականացվի Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով: Այս մասին երեքշաբթի հայտնել է Politico-ի եվրոպական հրատարակությունը ՝ հղում անելով սեփական դիվանագիտական աղբյուրներին։
Այս գումարը համապատասխանում է տարեկան 5 միլիարդ եվրոյի, ինչը մոտավորապես հավասար է ԵՄ-ից ռազմական օգնության չափին, որը Կիևը ստացել է 2022 թվականին և ամենայն հավանականությամբ կստանա այս տարի։
Կարծիքներ