Վրաստանի նախագահը դատապարտել է Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի ճանաչումը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը՝ այն անվանելով 2008 թվականին Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման սցենարի կրկնությունը։
«Վրաստանը դատապարտում է Ռուսաստանի կողմից ուկրաինական Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ճանաչումը: Սա 2008 թվականի սցենարի կրկնությունն է, որը վերաբերում է մեր տարածքների 20%-ի օկուպացմանը: Վրաստանը աջակցում է Ուկրաինայում տարածքային ամբողջականությանն ու խաղաղությանը»,- Twitter- ում գրել է նա։
Կարծիքներ