ՀՀ կրթության տեսչական մարմինը ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Ավան վարչական շրջանում
ՀՀ կրթության տեսչական մարմինը, շարունակելով ամենօրյա խստացված ռեժիմով մշտադիտարկումները, վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․
«Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ուշադրության կենտրոնում են գտնվում ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը՝ օգտագործվող սպասքի, ծորակների, ինչպես նաև անկողնային պարագաների ախտահանումը, փակվող աղբամանների առկայությունը, խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորությա պահպանումը: Տեսչական մարմնի աշխատակիցները տեղում տալիս են նաև համապատասխան ցուցումներ և անհրաժեշտ խորհրդատվություն:
ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակելու է ուժեղացված վերահսկողությունը պարետի որոշումների կատարման նկատմամբ և հորդորում է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները:
Ստուգայցերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ